Թեյլոր Սվիֆթը նոր սիրեկանի հետ գնացել էր Սելենա Գոմեսի համերգին

15:34   22 հունիսի, 2016

Թեյլոր Սվիֆթը, որը վերջերս է բաժանվել Քելվին Հարիսից, հանդիպում է բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնի հետ:

Ըստ երեւույթին, Թեյլորը որոշել է չլուծել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի հետ ծագած խնդիրները եւ գնացել է Սելենա Գոմեսի համերգին:

35-ամյա Թոմ Հիդլսթոնն ու 26-ամյա Թեյլոր Սվիֆթը լավ ժամանակ են անցկացրել Նեշվիլում Սելենայի համերգի ժամանակ:

Համացանցում հայտնվել է տեսագրություն, որում երգչուհին ու դերասանը պարում են իրենց ընկերների հետ՝ Hands to Myself երգի ներքո:

Զույգը գրկախառնվել էր, իսկ Սելենայի ելույթից հետո երիտասարդները դուրս էին եկել ձեռք ձեռքի բռնած՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE