Քայլի Ջենների 4 մլն դոլարանոց առանձնատունը. հայացք ներսից

16:44   22 հունիսի, 2016

18-ամյա Քայլի Ջենները օրերս իր առանձնատունը վաճառքի է դրել: 

Քիմ Քարդաշյանի քույրը 2014-ին 2.6 մլն դոլարով էր գնել այս տունը: 

Իսկ հիմա հեռուստաաստղն իր առանձնատունը վաճառում է 4 մլն դոլարով: 

Համացանցում հայտնվել են Քայլիի տան լուսանկարները: Ճոխությունն իրոք բնորոշ է Քարդաշյան-Ջեններ գերդաստանին: 

Ի դեպ, Քայլին արդեն մի նոր առանձնատնով է հետաքրքրվել, որն արժե 6 մլն դոլար, եւ գտնվում է Քլոեի ու Քորթնիի տների հարեւանությամբ: 

Նշենք, որ Քայլիի ավագ քույր Քիմ Քարդաշյանը GQ–ի համար համարձակ ֆոտոշարքից հետո իր երկրպագուներին ուրախացրել է հերթական բիզնես նախագծով: 35-ամյա հայուհին սկսել է փաթեթավորման թուղթ արտադրել իր հետույքի kimojis պատկերներով, նաեւ հեռախոսի համար պատյաններ, որոնց վրա պատկերված են սրտեր՝ Send Nudes (ուղարկեք մերկ լուսանկարներ) գրությամբ:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE