Սննդակարգը հաշվարկված է 13 օրվա համար, որոնց ընթացքում հնարավոր է 7-8 կգ-ով նիհարել: 14-րդ օրը կարելի է ամեն ինչ ուտել, բայց` չափավոր: Պնդում են, թե այս սննդակարգն արագացնում է նյութափոխանակությունը, դրանից հետո երեք տարի չեն գիրանում: Սննդակարգի ընթացքում անհրաժեշտ է անպայման մարզանք եւ մերսում կատարել: Միայն ջուր կարելի է խմել (սովորական կամ հանքային): Գազարը կարելի է փոխարինել լոլիկով եւ հակառակը:
Երկուշաբթի
Նախաճաշ. սեւ սուրճ` առանց շաքարի:
Ճաշ. 2 պինդ եփած ձու, 1 լոլիկ եւ հազար:
Ընթրիք. մեծ բիֆշտեքս, որը տապակվել է ծանրության տակ եւ բուսական յուղի փոքր քանակությամբ:
Երեքշաբթի
Նախաճաշ. սեւ սուրճ առանց շաքարի, չորահացի հետ:
Ճաշ. Ծանրության տակ տապակած մեծ բիֆշտեքս հազարի եւ լոլիկի հետ:
Ընթրիք. մեկ բաժին սուպ:
Չորեքշաբթի
Նախաճաշ. Սեւ սուրճ առանց շաքարի, չորահացի հետ:
Ճաշ. Ծանրության տակ տապակած մեծ բիֆշտեքս հազարի հետ:
Ընթրիք. 2 պինդ եփած ձու եւ 2 կտոր ոչ ճարպոտ խոզապուխտ:
Հինգշաբթի
Նախաճաշ. Սեւ սուրճ առանց շաքարի, չորահացի հետ:
Ճաշ. 1 ձու, 1 գազար, պանիր:
Ընթրիք. Մրգային աղցան, մեկ բաժակ մածուն:
Ուրբաթ
Նախաճաշ. քերած գազար կիտրոնի հետ:
Ճաշ. մեկ բաժին ծանրության տակ տապակած ձուկ եւ լոլիկ:
Ընթրիք. Ծանրության տակ տապակած մեծ բիֆշտեքս հազարի հետ:
Շաբաթ
Նախաճաշ. սեւ սուրճ առանց շաքարի, չորահացի հետ:
Ճաշ. առանց յուղի տապակած մեկ բաժին ճուտ, հազար:
Ընթրիք. մեծ բիֆշտեքս, հազար:
Կիրակի
Նախաճաշ. առանց շաքարի թեյ:
Ճաշ. խոզի կամ այլ միս շամփուրի վրա, հազար:
Ընթրիք. ինչ ուզում եք, միայն չափավոր:
Աղբյուրը` Dieta.ru