Լեգենդար ռոք երաժիշտ Իգգի Փոփ. Քիմ Քարդաշյանը հայկական հետույք ունի, ու նա իսկական հայ գեղեցկուհի է

10:15   23 հունիսի, 2016

Եվ այսպես, հանգիստ, խուճապի մի մատնվեք: Պետք չէ Իգգի Փոփին մեղադրել սեռական, ռասայական եւ այլ տարատեսակ խտրականությունների մեջ: Նրանց համար, ովքեր չեն ճանաչում Իգգի Փոփին, ասենք որ նա ռոքի մեգալեգենդ է:

69-ամյա Իգգին այլընտրանքային ռոքի վարպետ է, նրան մեծարում են որպես փանք ռոքի ու գրանժի «կնքահայր»: Իսկ 2009-ին Classic Rock բրիտանական ամսագիրը նրան շնորհեց «Կենդանի լեգենդ» կոչումը: Իսկ ինչ հոյակապ է նա կատարում Ջարմուշի դերը «Սուրճ եւ ծխախոտ» ֆիլմում. նաեւ ինքն իր դերն է կատարել Somewhere in California-ի երրորդ նովելում: 

Իսկ Ֆրանսիայում՝ Կաննում, այս օրերին անցկացվում է «Կաննի առյուծները» գովազդի միջազգային փառատոնը, որը համարվում է գովազդ արտադրողների ամենահեղինակավորր միջազգային փառատոնը:

Այն սովորաբար այցելում են նաեւ զանազան աստղեր, ու այս տարի նրանից մեկն էլ Իգգի Փոփն էր: Pagesix-ին տված հարցազրույցում, Իգգին, որը հումորի հարցում խնդիրներ չունի, որոշել է խոսել Քիմ Քարդաշյանի մասին (իսկ թե ինչու հանկարծ՝ բարդ է ասել):

«Քիմ Քարդաշյանը շատ օգտակար է Հայաստանի համար: Ահա թե ինչ եմ ես մտածում: Քիմը գեղեցկուհի է, նա հայկական հետույք ունի, փոքր հայկական ոտքեր: Նա հայ գեղեցկուհի է, աշխարհում այնքան շատ գեղեցիկ մարդիկ կան՝ տարբեր ու գեղեցիկ»,- ասել է երաժիշտը:



© NEWS.am STYLE