Լիլիթ Հովհաննիսյանը կրկին ոճային փոփոխություն է արել

10:44   23 հունիսի, 2016

Ճանաչված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը վերջին շրջանում ԱՄՆ-ում է, նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր պաշտոնական էջում։

Լուսանկարներում ոճային երգչուհին դուրս է եկել զբոսանքի, որի համար  ընտրել է սպիտակ զգեստ եւ դասական նավակ-կոշիկ։ Կերպարն ավելի ամբողջացնելու համար Լիլիթը համադրել է նաեւ արեւային ակնոց, ընդ որում երկուսը՝ սեւ եւ սպիտակ։

Լուսանկարներից նկատելի է, որ վերջերս վարսերը մոխրագույն ներկած երգչուհին կրկին վերադարձել է իր նախկին՝ ավելի մուգ երանգի մազերին։

Նշենք, որ այժմ երգչուհին պատրաստվում է հյուրախաղերի Եվրոպայում։ Հունիսի 24-ին Լիլիթն իր համերգային ծրագիրը կներկայացնի Լիոնում, 25-ին՝ Բարսելոնում, իսկ 26-ին՝ Վիեննայում։



© NEWS.am STYLE