Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը՝ ժամանցային ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում

16:13   23 հունիսի, 2016

The Hollywood Reporter-ը ներկայացրել է ժամանցային ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց իր ցուցակը: Տարօրինակ է, որ վարկանիշում տեղ չեն գտել Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը:

Իսկ ահա Դի Կապրիոն հայտնվել է վարկանիշի տասներորդ հորիզոնականում։

Լրագրողները պարզաբանում են, որ «Փրկվածը» դարձել է փաստորեն մեկ դերասանի ֆիլմ, որը հաջողացրել է 532 մլն դոլար հավաքել նախեւառաջ 41-ամյա Դի Կապրիոյի շնորհիվ: Բացի դրանից դերասանը շատ բարերեգործություն է անում, ուշադրություն դարձնելով մոլորակի բնապահպանական խնդիրներին:

Ցուցակի առաջին տեղում Walt Disney ընկերության նախագահ Ռոբերտ Այգերն է: Երկրորդ հորիզոնականում 21st Century Fox –ի սեփականատերեր Ռուպերտ Մերդոկն ու նրա երկու որդիները՝ Լախլանն ու Ջեյմսն էին: Երրորդ տեղում Լեսլի Մունվսն է, CBS Corp մեդիահոլդինգի ղեկավարը:

Վարկանիշի առաջին տասնյակը հետեւյալ է.

1. Ռոբերտ Այգեր (Walt Disney ընկերության նախագահ)

2. Ռուպերտ Մերդոկ եւ նրա երկու որդիները՝ Լախլանն ու Ջեյմսը (21st Century Fox -ի սեփականատերերը)

3. Լեսլի Մունվս (CBS Corp-ի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն )

4. Սթիվ Բերք (NBC Universal-ի գլխավոր տնօրեն, Comcast Corp -ի ավագ գործադիր փոխնախագահ)

5. Թեդ Սարանդոս (Netflix-ի գլխավոր կոնտենտ տնօրեն)

6. Շերի ու Սամներ Ռեդսթոուն (National Amusements -ի սեփականատեր ու կառավարման նախագահ, Viacom ընկերության նախագահ)

7. Ջեֆֆ Բեվկես (Time Warner -ի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն)

8. Փիթեր Ռայս (Networks Group Fox -ի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն )

9. Ալան Հորն (Disney ստուդիայի նախագահ)

10. Լեոնարդո Դի Կապրիո ( դերասան/ պրոդյուսեր)

Ժամանցային ինդուստրիայի ամենաազդեցիկ հարյուր մարդկանց ցուցակում ընդգրկվել են ռեժիսոր ու պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը (16-րդ տեղը), հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին (22-րդ տեղ), դերասաններ Ջենիֆեր Լոուրենս ( 23-րդ տեղ), Բրեդ Փիթ ( 39-րդ տեղ), Բեն Աֆլեք (50-րդ տեղ), Ռոբերտ Դաունի կրտսեր (97-րդ տեղ) եւ ուրիշներ։



© NEWS.am STYLE