Դիմահարդար Գոհար Ավետիսյանը՝ հնդկական սարիով

13:46   23 հունիսի, 2016

Մոսկվաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուլիսի 4-ին նշելու է ծննդյան 23-րդ տարեդարձը, բայց արդեն սկսել է նվերներ ստանալ։ Գոհարին հաճելի անակնկալ են մատուցել՝ նվիրելով հնդկական սարի եւ համապատասխան զարդեր։ Ոգեւորված դիմահարդարը միանգամից հագել է սարին, լուսանկարվել եւ Instagram-ում իր շնորհակալական խոսքը գրել անակնկալի հեղինակին։

Հիշեցնենք, որ Գոհարը վերջերս Հայաստանում էր։ Այստեղ դիմահարդարը ժամանակը հիմնականում անցկացնում էր ընտանիքի անդամների, բարեկամների եւ ընկերների հետ, այցելում պատմամշակութային եւ ժամանցային վայրեր: Գոհարը նաեւ եղել էր Ծիծեռնակաբերդում եւ հարգել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

 



© NEWS.am STYLE