17:14 23 հունիսի, 2016Հանրահայտ երգչուհի Աննա Սեմենովիչին բռնացրել են մոսկովյան բարերից մեկում: Երգչուհին սիրախաղ էր սկսել երկու տղամարդու հետ, գրում է Life-ը։
Ընդ որում այն կինը, որը նրանց հետ էր, մի տեսակ տարակուսած էր թվում երգչուհու պահվածքից:
Սեւ, բաց թեւերով զգեստ հագած ու մազերը ձիգ կապած շիկահերը ակտիվ շփվում էր միջին տարիքի երկու տղամարդու հետ:
Երգչուհին ձեռքի թղթով քնքշորեն հպվում էր զրուցակիցներից մեկի կզակին, նրա ձեռքից վերցնելով սպիտակ գինու բաժակը, որպեսզի մի կում անի, գլուխը պչրանքով հետ էր տանում, գրկախառնվում...
Հիշեցնենք, որ Աննա Սեմենովիչը առայսօր պաշտոնապես ամուսնացած չէ: 2014-ին երգչուհին խզեց հարաբերությունները գործարար, «Նոր ժամանակ» բանկի տնօրենների խորհրդի անդամ Իվան Ստանկեվեւիչի հետ երեք տարվա սիրային կապից հետո: Դրանից հետո լուրեր էին պտտվում, որ նա մտերիմ հարաբերությունների մեջ է Շվեյցարիայից մի գործարարի հետ, չնայած այդ խորհրդավոր երկրպագուի անունը պարզելու ուղղությամբ Սեմենովիչի ընկերների ու ընկերուհիների բոլոր փորձերն ապարդյուն են անցել։