Դեն Բիլզերյանի Snapchat-ն արգելափակել են մերկ աղջիկների լուսանկարների պատճառով

17:05   23 հունիսի, 2016

Ամերիկահայ միլիոնատեր, ինտերնետային աստղ Դեն Բիլզերյանի Snapchat-ի հաշիվը օրեր առաջ արգելափակել են։ Պատճառն այս սոցցանցի մերկ լուսանկարների եւ հոլովակների քաղաքականությունն է, որի պատճառով էլ մերկ աղջիկների հետ երեկույթների մեծ սիրահարը զրկվել է իր հաշվից։

Զբոսանավի վրա, ինքնաթիռի մեջ կիսամերկ աղջիկների հետ զվարճացող Դենը ստիպված նոր հաշիվ է բացել, բայց այս անգամ մեկ այլ անվանումով՝ danbilzerian111, ինչը բարկացրել է պոկերի արքային։

Фото опубликовано Dan Bilzerian (@danbilzerian)

«Նորից եմ սկսել Snapchat օգտագործել, եւ քանի որ այդ հիմարներն արգելափակել են ինձ, իմ անունն այժմ danbilzerian111 է»,- գրել է Դենը։

Բայց Բիլզերյանը չի պատրաստվում «նահանջել»։ Ժամեր առաջ նա հրապարակել է հերթական գայթակղիչ տեսանյութը։

Ի դեպ, անցյալ տարի, երբ Դենը միանում էր Snapchat-ին, Twitter-ում գրել էր.

«Առաջին snapchat-ս արեցի։ Հուսով եմ՝ մերկ լուսանկարներ կարելի է հրապարակել, այլապես իմ snapchat-կարիերան կարճ կյանք կունենա»։

Փաստորեն, պոկերի արքան ի սկզբանե գիտեր, թե ինչ է իրեն սպասվում։ 



© NEWS.am STYLE