Հորինել են գրպանի լվացքի մեքենա

18:32   27 փետրվարի, 2013

Wash Bag գրպանի լվացքի մեքենան հագուստը լվանում է ընդամենը 10 րպեում։

Ըստ GoodDays.ru-ի, Wash bag – ը կափարիչով ոչ շատ մեծ մի պարկ է, որի մեջ լցնում են կեղտոտ հագուստը, օճառը կամ լվացքի փոշին, ապա փակում են, դուրս թողնում ավելորդ օդն ու լցնում են ջուրը։ Լվացքի համար անհրաժեշտ է ընդամենը մի երկու լիտր ջուր։ Wash bag-ը պետք է մի լավ թափահարել, եւ, ըստ արտադրողների, 10 րոպեից հագուստը մաքուր կլինի։

«Լվացքի պարկի» գլխավոր գաղտնիքը ներսի կողմում եղած պարկուճներն են, որ տրորում են կտորն ու այն մաքրում կեղտից։



© NEWS.am STYLE