Նախկին «Միսս Բրիտանիան»՝ ուղիղ եթերում իր սեքսի մասին. Ես սեքսով եմ զբաղվել ու չեմ ամաչում դրանից

11:32   24 հունիսի, 2016

Օրերս մենք հիշատակել ենք Love Island շոուի մասին (տղաներին ու աղջիկները տանում թողնում են մի կղզում, որտեղ ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված, իսկ նրանք այնտեղ իրար հետ հարաբերություններ են կառուցում): Ահա հենց այդ շոուին է մասնակցել նաև 20-ամյա «Միսս Մեծ Բրիտանիա» Զարա Հոլանդը, որը շոուի վերջին դրվագում սեքսով է զբաղվել ոմն Ալեքս Բոուենի հետ: «Միսս Մեծ Բրիտանիա» մրցույթի ներկայացուցիչները աղջկան զրկել են տիտղոսից ու հայտնել, որ նման վարքագիծը վայել չէ գեղեցկության թագուհուն, որը պետք է օրինակ ծառայի երիտասարդ աղջիկներին, նաև երեխաներին ու զբաղվի բացառապես բարեգործությամբ:

Զառան հարցազրույց է տվել, որում չնայած նշել է, որ շոուի ժամանակ սեքսով զբաղվելը իր կյանքի մեծ սխալներից է եղել, բայց ներողություն չի խնդրել իր վարքագծի համար:

«Ինչու ես պետք է ամաչեմ սեքսով զբաղվելու համար: Կանանց դուր է գալիս սեքսը, ինչո՞ւ չզբաղվել դրանով: Ես երբեք մի գիշերվա սեքս չեմ ունեցել որևէ մեկի հետ, իսկ կանանցից շատերի կյանքում նման սեքս եղել է: Ես լավ սեքս եմ ունեցել ու վերջ: Ինչ վերաբերում է իմ թագին ու «Միսս Մեծ Բրիտանիա» տիտղոսին, ուրախ եմ, որ կարող եմ ասել՝ եղել եմ «Միսս Մեծ Բրիտանիա»: Ինձ անարդար է թվում, որ մրցույթի կանոններով «Միսս Մեծ Բրիտանիան» զրկվում է տիտղոսից այն դեպքում երբ իրականում ոչ մի վատ բան չի արել: Եվ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այնուամենայնիվ աջակցում են ինձ»- ասել է աղջիկը:

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE