Երգչուհի Սիան անսպասելիորեն ցուցադրել է դեմքը

12:07   24 հունիսի, 2016

Փետրվարին երգչուհի Սիան Ջեյմս Քորդենի «Ավտոմոբիլային կարաոկե» շոուի հյուրն էր: Այդ ժամանակ ավստրալացի երգչուհին բացատրել է, թե ինչու ցույց չի տալիս իր դեմքը:

«Ես կեղծամ եմ կրում ու թաքցնում իմ դեմքը՝ որպես «անձնական տարածքի» նշան, որը չեմ ուզում, որ խախտեն»,- նշել է Սիյան:

Սակայն 40-ամյա հանրահայտ երգչուհին Կոլորադոյում Series Fest փառատոնի շրջանակում բացօթյա համերգի ժամանակ պատահաբար շարժել է իր կեղծամը: Ավելի ճիշտ քամին է շարժել կեղծամը ու բացել երգչուհու դեմքը:

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE