Իրինա Շեյքը մերկացել է Portraits Nudes Flowers ալբոմի համար

13:20   24 հունիսի, 2016

30-ամյա գեղեցկուհի Իրինա Շեյքին օրերս տեսել են Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում էր նոր ֆոտոշարքի:

Լրագրողները Իրինային տեսել են նկարահանումների ժամանակ, որոնք անցկացվում էին Նյու Յորքի փողոցներում:

Առայժմ հայտնի չէ, թե որ պարբերականի համար էր լուսանկարվում Իրինան, ու երբ մենք կտեսնենք վերջնական արդյունքը։

Հայտնի չէ նաեւ, թե ով է լուսանկարիչն ու մոդելի ոճաբանը:

Իսկ մինչ այդ ռուս սուպերմոդելը, բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի սիրեցյալը հերթական անգամ իր Instagram–ում ցույց է տվել իր մարմնի գեղեցկությունը՝ լուսանկարվելով լրիվ մերկ լուսանկարիչ Մարիանո Վիվանկոյի Portraits Nudes Flowers ալբոմի համար:

 



© NEWS.am STYLE