Chaumet ժամերի նոր հավաքածու (ֆոտո)

16:51   27 փետրվարի, 2013

Ֆրանսիական Chaumet ոսկերչական տունը ստեղծել է Attrape-Moi... Si Tu m'aimes («Բռնիր ինձ… եթե սիրում ես») ժամերի հավաքածու։

Ըստ Buro 24/7-ի, Chaumet –ի դիզայներները՝ ոգեշնչվելով ֆլորայից ու ֆաունայից, նոր հավաքածուի մեջ օգտագործել են կենդանական ու բուսական մոտիվներ։ Ժամերի թվատախտակը զարդարում են թիթեռները, ճպուռները, սարդերը։ Հատկապես հիացնում է 64 ադամանդով ու փայլեցված վարդագույն ոսկուց 12 թվերով զարդարված մոդելը։ Թվատախտակի մեղուն ցույց է տալիս րոպեները, իսկ սարդը՝ ժամերը։ Նրբագեղ են նաեւ Chaumet Montres Précieuses-ի մնացած՝ սպիտակ ոսկուց հինգ մոդելները։ Օրինակ, ժամի 152 կլոր շրջանակված եւ մեկ վարդագույն ադամանդով թվատախտակը զարդարում է ճպուռների խումբը, մյուսները՝ 58 սպիտակ ադամանդով եւ մեկ վարդագույնով՝ պատված են վարդագույն ծաղիկներով։



© NEWS.am STYLE