Սիրո՞ւմ եք ավոկադո
Իզուր: Այն հարուստ է կալիումով, մոնոչհագեցած թթուներով, В1, В2 եւ Е վիտամիններով: Բացի այդ, լավ յուրացվող ճարպերի մեծ քանակության շնորհիվ ավոկադոն թույլ է տալիս սննդից հետո երկար ժամանակ քաղց չզգալ:
Այդ արժեքավոր դիետիկ մթերքը օգտակար է մարսողության խանգարումների եւ գաստրիտների, ինչպես նաեւ հիպերտոնիայի դեպքում: Այն նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը, վերականգնում է ուժերը եւ գործնականում շաքար չի պարունակում: Իսկ յուղոտ կրեմանման տեքստուրան թույլ է տալիս ավոկադոն օգտագործել աղցանների մեջ:
Ավոկադոյի բոլոր սիրահարներին խորհուրդ ենք տալիս եռօրյա բեռնաթափման սննդակարգ, որի ընթացքում դուք մինչեւ 1,5 կգ կկորցնեք:
Նախաճաշ. կես ավոկադո, ոը լցված է յուղազուրկ կաթաշոռով:
Ճաշ. Կես ավոկադոն կտրում ենք եւ խառնում ենք խաշած ձվի փոքրիկ վարունգի եւ կանաչ սոխի հետ:
Ընթրիքին, ինչպես եւ նախաճաշին ենթադրվում է կես ավոկադո կաթնաշոռով, բայց այժմ կարելի է այն լրացնել փոքրիկ, ոչ շատ տապակած բիֆշտեքսով (90 գ).
Աղբյուրը` Dieta.ru