Թեթեւ դիետա

19:14   7 հուլիսի, 2016

Այս սննդակարգն իզուր չեն թեթեւ անվանում, դրան դիմանալ կարող է նույնիսկ նա, ով երբեք չի կարողացել սննդակարգի հետեւել: Իհարկե, արդյունքը ցնցելու աստիճան արագ չի լինի, փոխարենը կարելի է բավականին երկար հետեւել սննդակարգին: 

Օրվա ճաշացանկ

Նախաճաշ

Մի կտոր կարագով սեւ հաց, կաթնաշոռ, խնձոր, կանաչ թեյ:

2-րդ նախաճաշ

Մի բաժակ մածուն կամ կաթ, 2 բլիթ:

Ճաշ

Սուպ ոչ ճարպոտ արգանակով, մի կտոր տավարի խաշած միս, տանձ, մի բաժակ հանքային ջուր:

Ընթրիք

Հնդկաձավարով շիլա՝ կաթով, մի քիչ բանջարեղենային աղցան:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE