Դուբլինում իր Anti World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում զգացմունքային ելույթից հետո Ռիհաննան Լոնդոն է ժամանել, որտեղ համերգ է տվել «Ուեմբլի» հանրահայտ մարզահամալիրում: Այն 90 հազար մարդ է տեղավորում, ու ի զարմանս հենց նույն Ռիհաննայի՝ դահլիճը նույնիսկ կիսով չափ լցված չէր (երգչուհու ամերիկյան մենեջերները լավ կանեին մեկընդմիշտ հասկանային, թե ինչ է նշանակում «Եվրոպայի առաջնություն» բառը՝ մանավանդ անգլիացիների համար: Է չասենք որ բրիտանացիները զբաղված էին ԵՄ-ից դուրս գալով, եւ Ռիրիի ժամանակ հաստատ չունեին: Նման տեմպերով շարունակելու դեպքում չենք զարմանա, եթե շուտով հայտնվի նաեւ «Ռիհաննա live in Batumi» կամ նմանատիպ այլ պաստառներ):
Եվ այսպես երգչուհու ֆանատները իրենց միկրոբլոգներում հրապարակել են կիսադատարկ դահլիճի լուսաանկարները, նաեւ բարկացած մեկնաբանություններ թողել:
Պարզվում է, որ տեսնելով կիսադատարկ դահլիճը՝ Ռիրին որոշել է շատ եռանդ չգործադրել ու երեք ժամանոց համերգը կրկնակի կրճատել է:
Համացանցում Ռիրիի երկրպագուները մոտավորապես նման մեկնաբանություններ են թողել.
«Ռիհաննան ծրագրի ոչ բոլոր երգերն է կատարել»
«Երբեմն այնքան արագ էր ամեն ինչ կատարվում, որ երկրպագուները չէին հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում»:
«Հասկանալի էր, որ Ռիհաննան բարկացած է, իսկ հանդիսատեսն էլ դժգոհ էր»:
Աղբյուր՝ Daily Mail