Քլոե Քարդաշյանն այսօր դարձավ 32 տարեկան. հայտնի հայուհու Top 10 ամենաշլացուցիչ կերպարները

17:03   27 հունիսի, 2016

Քարդաշյանների մասին պատմող հայտնի շոուի ոչ պակաս հայտնի աստղ Քլոե Քարդաշյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Հայուհին դարձավ 32 տարեկան:

Ինչպես Քարդաշյան ընտանիքի մյուս անդամները` Քլոեն եւս ճանաչվածություն ձեռք բերեց Keeping Up With The Kardashians շոուին մասնակցության շնորհիվ, որտեղ հայկական ազգանուն կրող ընտանիքի անդամները բացահայտում են իրենց կյանքի բոլոր մանրամասները:

Քլոե Քարդաշյանը քույրերից ամենաբարձրահասակն է: Նրա սլացիկ հասակը անցած տարի կարողացան գնահատել նաեւ մեր քաղաքացիները, երբ Քլոեն եւ Քիմը այցելեցին Հայաստան: Ճիշտ է` հանրության ուշադրության կենտրոնում ավագ քույր Քիմն էր, սակայն Քլոեի գեղեցկությունն ու անմիջականությունը եւս անտարբեր չթողեց հայերին:

Քլոեն նակինում հանդես էր գալիս մուգ վարսերով, սակայն վերջին շրջանում հայուհին ներկայանում է որպես շիկահեր:

Խոստովանեք, որ շեկ վարսերն ու կարճ սանրվածքն էլ ավելի գրավիչ են դարձնում նրան:

Քլոե Քարդաշյանի ցանկացած հայտնություն շքեղ է եւ տպավորիչ: Ձեր ուշադրությանն ենք նեկայացնում նրա ամենագայթակղիչ կերպարներից տասը:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE