Ինչպես են աշակերտները սկսում ուսումնական օրը Թաիլանդում

10:34   28 հունիսի, 2016

Զարմանալի է, բայց հաճելի։ Թաիլանդական դպրոցներից մեկում աշակերտները ուսումնական օրը սկսում են յուրահատուկ արարողակարգով։ Նրանք միմյանց գրկում են, ժպտում եւ իրենց սերն արտահայտում։ Այդպես երեխաները սովորում են, որ հարգանքն ու ջերմությունը ավելի ներդաշնակ է դարձնում առօրյա կյանքը, քան նախանձն ու չարությունը։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է այս գեղեցիկ հոլովակը եւ բոլորիս բարի օր մաղթում։

Աղբյուրը՝ Adme



© NEWS.am STYLE