Քայլի Ջենները նախկին ընկերոջը հրավիրում է ապրելու իր նոր՝ 6 մլն դոլար արժողությամբ առանձնատանը

14:29   28 հունիսի, 2016

Քայլի Ջենները վերջերս է իր տունը վաճառքի դրել: Քիմ Քարդաշյանի քույրն այն ձեռք էր բերել 2 մլն դոլարով իսկ հիմա վաճառում է չորս միլիոնով (պատին Քայլին իր սեփական դիմանկարն է նկարել):

Քիմ Քարդաշյանի 18-ամյա քույրը մայիսին իր համար նոր առանձնատուն է գնել 6 մլն դոլարով Հիդդեն Հիլզում: Ի դեպ, մոր՝ Քրիս Ջենների ու քրոջ՝ Քլոեի հարեւանությամբ:

Դե, իսկ հիմա թարմ նորություն Քայլիից՝ նա նորից վերականգնել է իր հարաբերությունները նախկին բոյֆրենդի՝ ռեփեր Թայգայի հետ:

Այս զույգին հենց այնպես չէին միասին տեսել հանգստյան օրերին:

Քայլին երաժշտին առաջարկել է ապրել իր նոր առանձնատանը, գրում է People–ը:

«Թայգան փողի հետ կապված խնդիրներ ունի: Քարդաշյանների ընտանիքն ընդհանուր առմամբ չի մտահոգվում Քայլիի ու ռեփերի հարաբերությունների կապակցությամբ, քանի որ վստահ է, որ դրանք երկար չեն տեւի: Իսկ Թայգան ու Քայլին որոշել են իրենց հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալ: Նրանք պատրաստ չէին բաժանվելուն, գուցե համատեղ կյանքը վերջնականապես հստակություն կբերի այս հարցում», - հայտնել է մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE