Ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան՝ տարվա ամենասեքսուալ կին

15:13   28 հունիսի, 2016

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան ճանաչվել է տարվա ամենասեքսուալ կինը Անդրեյ Մալախովի ՍթարՀիթ կայքի վարկածով:

33-ամյա հանրահայտ հեռուստահաղորդավարուհին ինքն է այդ մասին պատմել իր սոցէջում:

Նաեւ Քսենիան շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իր օգտին են քվեարկել, ընդ որում շեշտել է, որ ոչ մեկին չի համոզել իրեն ձայն տան:

«Իմ սիրելի ընթերցողներ` նրանք, ովքեր հետեւում են իմ կյանքին, աջակցում ու ինձ բարիք ցանկանում: Ձեր շնորհիվ ես դարձել եմ շոու-բիզնեսի ամենասեքսուալ կինը՝ Անդրեյ Մալախովի «ՍթարՀiթ» կայքի վարկածով: Մեկ շաբաթ դուք քվեարկել եք իմ օգտին (չնայած ես նույնիսկ չեմ խնդրել ու չեմ գովազդել իմ մասնակցությունը, ուզում էի, որ ամեն ինչ ազնիվ լինի) ու իմ հաշվարկներով իմ օգտին իրենց ձայնն են տվել 139849 մարդ»,- գրել է Բորոդինան իր Instagram–ում:

Երկրորդ ու երրորդ տեղերում համապատասխանաբար հայտնվել են Պոլինա Գագարինան ու Աննա Կալաշնիկովան:



© NEWS.am STYLE