Հինգ անառողջ առասպել առողջության մասին

20:10   9 հուլիսի, 2016

Առասպել 1. Հացի կեղեւում շատ օգտակար բան կա

Իրականում միկրոկենսաբանները եւ դիետոլոգները վաղուց ապացուցել են. հացում պարունակվող օգտակար նյութերը ինչպես կեղեւում, այնպես էլ փափուկ մասում են:

Առասպել 2. Եթե թաց մազերով դուրս գաս փողոց, կմրսես

Իրականում դու իհարկե կմրսես: Բայց թաց գլխով փողոց դուրս գալը դեռ չի նշանակում հիվանդանալ: Փորձարկումները ցույց են տվել, որ նման դեպքերում մարդիկ ավելի հաճախ չեն հիվանդանում:

Առասպել 3. Օրական մի խնձոր, եւ առողջական խնդիրներ չես ունենա

Իրականում այս առումով անհամեմատ ավելի արդյունավետ են հապալասը եւ կապույտ հապալասը: Դրանք հարուստ են հակաօքսիդանտներով եւ մանրաթելեր են պարունակում, որոնք անհրաժեշտ են լավ մարսողության համար:

Առասպել 4. Զկրտոցից ազատվելու համար պետք է վախենալ

Իրականում զկրտոցի դեմ տնական եւ ժողովրդական միջոցների մեծ մասն անարդյունավետ է: Ամենաարդյունավետ միջոցը 1 թեյի գդալ շաքարավազ կուլ տալն է: Դա օգնում է 10 դեպքից 9-ում:

Առասպել 5. Սննդում ձուկը խելացի է դարձնում

Իրականում մինչեւ 4 տարեկան երեխաներին ձուկն իրոք ծայրաստիճան անհրաժեշտ է ուղեղի զարգացման համար: Իսկ դրանից հետո կարելի է այն ավոկադոյով, ընկույզով եւ կանճրակի յուղով փոխարինել. արդյունքը նույնը կլինի:

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE