13:11 29 հունիսի, 2016Քանյե Ուեսթի Famous տեսահոլովակը դեռ չի հայտնվել բաց համացանցում, բայց արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել: Տեսահոլովակը առայժմ միայն Tidal ծառայությունում է հասանելի, համացանցում հնարավոր է գտնել միայն մի քանի հատվածներ: Արդեն պատմել ենք, որ տեսահոլովակը սկսվում է անկողնային տեսարանով, որտեղ մահճակալի վրա կողք կողքի մերկ պառկած են հանրահայտ մարդիկ (մոմե մանեկեններ), այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան, Քրիս Բրաունը, Դոնալդ Թրամփը, Ջորջ Բուշ կրտսերը, Ռեյ Ջին, Թեյլոր Սվիֆթը, Աննա Վինտուրը, Էմբեր Ռոուզը, Բիլ Քոսբին ու Քեյթլին Ջենները:
Եվ այսպես տեսահոլովակի շուրջ սկանդալների շարքը շարունակվում է: Տեսահոլովակի մասին իրենց կարծիքն են հայտնել Ջորջ Բուշ կրտսերը, որը հումորով է վերաբերվել տեսաահոլովակին, Ռեյ Ջին, որը հայտնել է, որ տեսահոլովակը կործանում է իր անձնական կյանքը, Թեյլոր Սվիֆթի ընկերուհի Լինա Դանեմը, Թրամփի ներկայացուցիչը եւ հիմա էլ Փերիս Հիլթոնի ֆանատներն են որոշել մարտի դաշտ մտնել:

Ինչպես գիտեք, Փերիսն ու Քիմը մտերիմ ընկերուհիներ էին մինչեւ նրանց ճանապարհները բաժանվեցին:

Եվ ահա Instagram-ում, Հիլթոնի երկրպագուներից մեկը որոշել է ծաղրել Ուեսթի տեսահոկովակը: Տեսահոլովակում Քանյեն Քիմի ու Թեյլորի կողքին է պառկած: Երկրպագուն լուսանկարի վրա Թեյլորի դեմքը փոխել է Փերիսի դեմքով:
«Ես այդ լրբին հանրահայտ դարձրեցի»,- գրված է լուսանկարի տակ (սա Ուեսթի երգի տողերից է, որը Սվիֆթին է վերաբերում)։

Նշենք, որ Հիլթոնն էլ «լայք» է դրել լուսանկարի տակ:
Ի դեպ, Քանյե Ուեսթն օրերս հարցազրույց է տվել Vanity Fair–ին ու խոսել նաեւ Քիմի հետ իր հարաբերությունների մասին:
«Մեր հարաբերությունները քայլող արվեստ են: Ես շատ բաներ եմ ասում, որոնք ուրիշ կանայք իրենց ամուսիններին թույլ չէին տա ասել: Բայց իմ կինն էլ իր հերթին հրապարակում է լուսանկարներ, որոնք մյուս ամուսինները թույլ չէին տա: Մեր հարաբերություններում երջանկության բանալիներից մեկն էլ այն է, որ մեզ թույլատրված է հավատարիմ մնալ ինքներս մեզ»- նշել է իմաստուն Ուեսթը:
Աղբյուր՝ Daily Mail