Մազերի բնական գեղեցկությունը պահպանելու միջոց

16:03   28 փետրվարի, 2013

Մազերի հետ խնդիր շատերն ունեն։ NEWS.am STYLE-ն օգնության դիմեց մոսկվացի վարսահարդար Արարատ Տոնոյանին, ով մազերի բնական գեղեցկությունը պահպանելու հրաշալի միջոց ասաց։

«Եթե կարճ ժամանակում երկար, առողջ մազեր ունենալու ցանկություն կա, ապա ընդամենն անհրաժեշ է ձեռքի տակ ունենալ սոխ, մեղր եւ ձիթապտղի յուղ։

Սոխն անցկացրեք քերիչով եւ ավելացրեք 2 թեյի գդալ մեղր։ Եթե մազերը չոր են, խառնուրդին ավելացրեք նաեւ ձիթապտղի յուղ։ Խառնուրդը պետք է լավ տրորել գլխին եւ թողնել 30 րոպե։

Եթե ձեր մազերը թափվում են, ապա անհրաժեշտ է աղային խառնուրդ։ Լվացած գլխին մազերի արմատների մոտ աղ լցրեք, ապա գլխարկ դրեք եւ պահեք 15 րոպե։ Ցանկալի է ամեն անգամ լվանալուց հետո կրկնել։ 10-12 անգամից հետո մազերն այլեւս չեն թափվի»։



© NEWS.am STYLE