Այսօր երգչուհի, դերասանուհի ու ֆոտոմոդել Նիկոլ Շերզինգերը 32 տարեկան դարձավ: Նիկոլը ծննդյան առթիվ հավաքույթ էր կազմակերպել Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում:
Նրա բոյֆրենդը՝ թենիսիստ Գրիգոր Դեմիտրովը առաջիններից մեկն էր, ով եկել էր ակումբ:
Այնուամենայնիվ գլխավոր հյուրերն էին՝
Հիասքանչ Ռիհաննան
Եվ ռեփեր Դրեյքը
Աստղերը լիաթոք զվարճանում էին. նրանց առավոտյան ժամը հինգին են տեսել ակումբից դուրս գալիս: Ռիհաննան կարծես առհասարակ ոչնչով մտահոգված չէ՝ չնայած համացանցը բուռն քննարկում է նրա մերկ «մասնակցությունը» Քանյե Ուեսթի տեսահոլովակին:
Ռիրին հիմա Եվրոպայում է, ավելի ճիշտ Անգլիայում, որտեղ «Ուեմբլի» համերգասրահում կիսադատարկ դահլիճով ձախողված համերգից հետո նա օրերս ընկերուհու հետ գնացել էր զվարճանալու գիշերային ակումբում:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարները՝Xposure