2016 ամռան ունիվերսալ մատնահարդարման 4 տարբերակ

22:11   11 հուլիսի, 2016

Հարուստ բորդո

Բորդոն դա նոր կարմիրն է։ Այն հենց այնպես չէ փոխել բիրտ գույնի իմիջը և դարձել ամենաթրենդային գույնը, բայց նաև տեղ է գտել յուրաքանչյուր կնոջ պայուսակում։

Պաստել

Պաստելային երանգները միշտ  նորաձև են՝  հատկապես ամռանը։Այս մատնահարդարման համար հարմար կլինի նույնիսկ շատ վառ գույների «խլացված» երանգները, օրինակ՝ գազարագույնը։
Խորհուրդ՝ սկզբում օգտագործեք սպիտակ գույնի հիմքը և սպասեք, մինչ չորանալը։ Վրայից օգտագործեք ցանկացած վառ գույն, և այն պաստելային երանգ կստանա՝ շնորհիվ սպիտակ հիմքի։

Կատարյալ կարմիր

Ամենաունիվերսալ գույնը մատնահարդարման համար կարմիրն է։ Եթե ցանկանում եք կայուն մատնահարդարում ունենալ, ընտրեք մի փորք ավելի թանկ կարմիր լաքը։

Արծաթ

Արծաթագույն մատնահարդարման համար առիթներ հարկավոր չեն, ինչպես նաև սիրած գույնի համար։ Դուք կարող եք ծածկել եղունգի եզրերը մոխրագույն փայլուն լաքով՝ թեքության էֆեկտ հաղորդելու համար, կամ ամբողջությամբ ծածկել եղունգները՝ երկու տարբերակներն էլ ունիվերսալ կլինեն։

Աղբյուրը –  Liza.ua



© NEWS.am STYLE