Սքարլեթ Յոհանսոնը՝ բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր դերասանուհին

11:03   30 հունիսի, 2016

Հանրահայտ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր դերասանուհին Box Office Mojo պորտալի վարկածով:

31-ամյա դերասանուհին առաջին տեղն է զբաղեցրել կինոյի պատմության մեջ ամենաեկամտաբեր դերասանուհիների տասնյակում: Դերասանուհին վերջին քսան տարվա ամենաերիտասարդ դերասանուհին է, ում ֆիլմերը ավելի քան 3.3 մլրդ դոլար են հավաքել միայն Միացյալ նահանգներում:

Նոր կարգավիճակին նպաստել են 2016-ի նրա նոր նախագծերը: Դրանցից ամենապոպուլյարը «Առաջին վրիժառու. Դիմակայություն» ֆիլմն է:

Վարկանիշում իրենց զբաղեցրած դիրքերով Սքարլեթին ամենամոտն են Քեմերոն Դիազը, Հելենա Բոնեմ Քարթերը, Քեյթ Բլանշեթը ու Ջուլիա Ռոբերթսը: Ամենաեկամտաբեր դերասանների ցուցակի առաջին տեղում Հարիսոն Ֆորդն է, որը «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» ֆիլմի առեւտրային հաջողությունից հետո առաջինից երկրորդ հորիզոնական է իջեցրել Սամուել Լ. Ջեքսոնին:



© NEWS.am STYLE