Louis Vuitton-ի գրասենյակային հավաքածուն (ֆոտո)

13:47   28 փետրվարի, 2013

Ֆրանսիական Lois Vuitton նորաձեւության տունը թողարկում է Writing Universe կոչվող գրասենյակային պարագաների հավաքածու։

Ըստ Luxurylaunces.com-ի, Lois Vuitton-ն անցյալ տարվա դեկտեմբերին Փարիզում բացել է գրասենյակային պարագաների առաջին խանութը։ Writing Universe հավաքածուն բաղկացած է փորագրված շշերով 12 տարբեր գույնի թանաքից, յուրօրինակ փետուրներից եւ 13 գունային տարբերակով հասանելի կոկորդիլոսի կաշվից ինքնահոս գրիչներից, տան տարբերանշանով տետրերից ու 6 կազմից։

Writing Universe հավաքածուի առարկաներն աչքի են ընկնում տան դարավոր պատմությամբ թելադրված դասական ձեւավորմամբ ու ժամանակակից դարաշրջանի ոճի շեշտադրումով։



© NEWS.am STYLE