13:48 1 հուլիսի, 2016Վլադիմիր Պրեսնյակովը (նա չէ, ում մասին դուք մտածեցիք, այլ նրա հարը) ոսկե Vertu–ն զուգարանակոնքի մեջ է նետել: Եւ դրա համար ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականն է մեղավոր, որը երկու շաբաթ առաջ խայտառակ ձեւով լքել է «Եվրո-2016»-ը:
Երաժիշտը ֆուտբոլի մոլի երկրպագու է և պարզապես չի կարողացել զսպել զգացմունքները՝ իմանալով «Եվրո2016»-ում թիմի խայտառակ պարտության մասին: Այն մասին, որ Վլադիմիր Պրեսնյակով ավագը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ այնքան էր բարկացել Ռուսաստանի հավաքականի վրա, որ թանկարժեք հեռախոսը զուգարանակոնքն էր գցել, Life պորտալին միայն հիմա է հայտնի է դարձել:

Այս մասին պատմել է երաժիշտի պրոդյուսեր Վլադիմիր Ֆերապոնտովը: Ընդ որում գաջետը, որը Պրեսնյակով ավագը գերզգացմունքային հոգեվիճակում նետել էր զուգարանակոնքի մեջ, մոտ 10 հազար դոլար արժե:

«Մենք երեքով նստած էինք, ու Վլադիմիր Պետրովիչը ինչ- որ տեղ գնաց: Հետո պարզվեց, որ նա սանհանգույց էր գնացել: Այդ ընթացքում նա հեռախոսով խոսում էր բավականին բարձր, հետո լսվեց շրխկոց, ու նա վերադարձավ առանց հեռախոսի,- պատմել է պրոդյուսերը,- այնտեղ բոլոր հեռախոսահամարներն էին, կոնտակտները ...»