Գեղեցկուհի Քայլի Ջեններն ու ռեփեր Թայգան՝ Հոլիվուդում ընթրելիս

14:46   1 հուլիսի, 2016

Քայլի Ջենները սիրային կապ ուներ կանադացի ռեփեր PartyNextDoor–ի հետ, իսկ այդ ընթացքում նրա նախկին սիրեցյալ ռեփեր Թայգան այստեղ այնտեղ զվարճանում էր տարբեր մոդելների հետ:

Իսկ հիմա այս զույգը բոլորի համար անսպասելիորեն որոշել է վերականգնել հարաբերությունները: Ամեն ինչ այնքան լուրջ է, որ ռեփերը տեղափոխվել է ապրելու Քայլիի նոր առանձնատանը (Քալին այն գնել է մայիսին 6 մլն դոլարով)։

Երեկ զույգը կարմիր շքեղ Rolls-Royce –ով գնացել էր ռոմանտիկ ընթրիքի Արեւմտյան Հոլիվուդում:

Ռեփերը շատ ռոմանտիկ տեսք ուներ...

Քայլիի մասին, իհարկե, խոսք չկա՝ չնայած Քիմի ազդեցությունը նրա վրա նկատելի է, այնուամենայնիվ աղջիկը շատ վայելուչ տեսք ուներ Givenchy–ի հագուստով։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝X17Online, AKM-GSI



© NEWS.am STYLE