Նարեկ Մակարյանը կներկայացնի Հայաստանը «Морской Узел 2016» մրցույթում. երգիչը կիսվել է իր տպավորություններով

16:04   1 հուլիսի, 2016

Նարեկ Մակարյանն այս օրերին Նովոռոսիյսկում է, որտեղ վաղը` հուլիսի 2-ին, կմեկնարկի «Морской Узел» երիտասարդ կատարողների ամենամյա երգի մրցույթը: Այս տարի Նարեկը Հայաստանը ներկայացնելու է տվյալ մրցույթում.

«Մրցույթին մասնակցելու հրավերը ստացել եմ Սամվել Գրիգորյանից: Եթե նա չլիներ հրավիրողը, երեւի չընդունեի մասնակցության առաջարկը, բայց Սամվելի հրավերն առանց վայրկյան անգամ մտածելու ընդունեցի»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգիչը` ներկայացնելով մրցույթից որոշ մանրամասներ.

«Մրցույթին մասնակցում են տասը երգիչներ` տարբեր երկրներից: Մրցութային օրը` հուլիսի 2-ին, ներկայացնելու եմ «Երազ իմ երկիր» եւ «Քո սիրո համար» երգերը»,-ասում է երգիչը, որը շատ դրական է տրամադրված մրցույթին:

«Ակնկալիքներս հաղթական են»:

Տեղեկացնենք, որ բացի մեր երկրից` «Морской Узел 2016» մրցույթին մասնակցում են նաեւ Ռուսաստանից, Բելոռուսից, Իսրայելից, Լատվիայից, Լիտվայից եւ Ղրիմից ժամանած արտիստներ:

NEWS.am STYLE-ը Նարեկին մաղթում է հաջողություն եւ հաղթկան վերադարձ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Նարեկ Մակարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE