Աստղային make up. Եվա Ռիվասի գայթակղիչ կերպարները (ֆոտո)

18:02   1 հուլիսի, 2016

Եվա Ռիվասը հայկական շոու-բիզնեսի ամենաշատ աչքի ընկող երգչուհիներից է: Պատճառը միայն  այն չէ, որ նա շատ բարձրահասակ ու գեղեցիկ է. Եվան նաեւ աչքի է ընկնում իր սուր մեկաբանություններով եւ սկանդալային կերպարներով:

Եվա Ռիվասին Հայաստանում շատ մարդիկ սկսեցին ճանաչել 2010 թ-ին, երբ երգչուհին իր Apricot Stone երգով ուղեգիր ստացավ դեպի «Եվրատեսիլ»: Հենց այդ ժամանակվանից էլ շատերը նրան սկսեցին նմանեցնել Անջելինա Ջոլիին` նշելով, որ հայ երգչուհին եւ հոլիվուդյան աստղն ունեն ընդհանուր դիմագծեր:

Դե, եթե խոսքը հաստ եւ արտահայտիչ շուրթերի մասին է` Եվան դրանք նախընտրում է ընդգծել մուգ կամ վառ երանգների շրթներկով: Երգչուհին հաճախ չի շպարում աչքերը, երեւի նրա համար, որ բոլորի ուշադրությունը կենտրոացած լինի հենց իր շուրթերի վրա:

Եվային, ի դեպ, շատ հաճախ կարելի է տեսնել նաեւ առանց շպարի:

Գլամուրային կերպարներից մինչեւ բնական գեղեցկություն…Մեր խորագրի այսօրվա հերոսուհին Եվա Ռիվասն է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Եվա Ռիվասի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE