18 ամոթալի բան, որ անում է անամոթ կինը

23:10   12 հուլիսի, 2016

1. Սեքսով է զբաղվում առաջին ժամադրությանը

Եվ, իմիջիայլոց, դա այնքան էլ լավ նշան չէ: Ավելի շուտ նա հասկացել է, որ ձեր միջեւ լուրջ հարաբերություններ չեն լինի, բայց, ինչպես ասում են, շքեղ ոչխարից մորթ պոկելն էլ վատ չէ: Այո, մենք մի քիչ փոփոխել ենք ասացվածքը որ ոչ մեկին չվիրավորենք:

2. Նայում են իրենց ընկերոջ հեռախոսի հաղորդագրությունները

Նույնիսկ ամենաազնիվ աղջիկը վաղ թե ուշ չի դիմանում: Գուցե հորմոններն են մեղավոր, որոնք նրա ականջին բարակ, զզվելի ձայներով շշնջում են.  «Դե, նայիր, թե նա ինչ է պահում իր կախարդական խոսող տուփում» (Երեւում է` հորմոններն այնքան էլ գլուխ չեն հանում տեխնիկայից եւ չգիտեն, թե ինչ է   «հեռախոս» բառը):

3. Instagram-ում գրում է, որ պատրաստվում է մարզասրահ գնալ  /մարաթոնին վազել/լողալով անցնել Սուեզի ջրանցքը, բայց հետո չի անում դա

Հիմա էլ ի՞նչ իմաստ ունի որեւէ բան անելը, եթե երջանկության համար պակասող 237 լայքը կանխավճարով ստացել ես: Ավելի լավ է բազմոցին թավալվել: Իսկ Սուեզը թող սպասի: 

4. Միզում է ցնցուղի տակ

Կարծում էիր` միայն դո՞ւ ես այդքան հնարամիտ:

5. Ուսումնասիրում է նախկին ընկերոջ երկրորդ կնոջ ավագ քրոջ կամ այլ մարդկանց, որոնց հետ հեռավոր կապ ունի, սոցցանցի էջը եւ նայում է լուսանկարները:  

6. Մեծերի համար նախատեսված կինո է դիտում

Նա միայն քո ներկայությամբ է ձեւացնում, թե «կրկնակի ներթափանցումը» սարսափելի է եւ հերիք է խոսել այդ զզվանքի մասին: Իրականում աղջիկները կարող են իրենց հետաքրքրող պոռնոբաժինը փնտրել նույն արագությամբ, ինչով դու բանակում անկողինդ էիր հավաքում:  

7. Լաց է լինում մեքենայում` տխուր երաժշտություն լսելով

Եվ դեռ լավ է, եթե այդ պահին դրսում անձրեւ է գալիս:  Իսկ կաթիլները հոսում են ապակու վրայով, իսկ Ջեյմս Բլանտը մորմոքուն ձայնով թափքից պատմում է… Թե ինչ տխուր է կյանքը: Հերիք է ազդանշան տաք, տեսնում եմ, որ կանաչ է: Հիմա կգնանք:  

8. Սելֆի է անում

Որովհետեւ միայն սելֆին կարող է միանգամից փոխանցել նրա ոչ երկրային գեղեցկությունը` փքված շուրթերով, թեք ճակատով եւ կողքերից փափուկ մազերով: 

9. Պատկերացնում է, թե հղի ժամանակ ինչ տեսք կունենա, դուրս է գցում փորը

Հղիության էֆեկտը հեշտորեն ձեռք է բերվում չափից շատ սալորաչիր ուտելու կամ բլուզի տակ կողմնակի առարկաներ տեղադրելու միջոցով, ինչպիսիք են բարձերը կամ մոտքերով անցնող կատուն: Ինչո՞ւ: Որովհետեւ դա միաժամանակ հուզիչ եւ տարօրինակ է. ծանրակշիռ պատճառ է: 

10. Ոտքերը սափրելն այնքան է հետաձգում, որքան հնարավոր է

Բա ի՞նչ: Դու գործուղման ես, կատվի համար էլ մեկ է: Գումարած` ինչ-որ մեղսալի եւ գրավիչ բան կա իրեն Չուբակկա զգալու մեջ, մինչեւ գլամուրաողորկ վիճակին վերադառնալը: 

11. Պլանավորում է ենթադրյալ ամուսնությունը

«Այսպես: Սոնյա մորաքրոջը լարային քառյակից հեռու կնստեցնենք, նա ջութակի փոշու հանդեպ ալերգիա ունի: Իսկ Սառա մորաքույրն այդքան չի ապրի` խեղճը: Պետք է առնվազն երեք կողով ծաղկաթերթիկ պատվիրել…». մոտավորապես այդպես է մտածում աղջիկը` առաջին ժամադրությունից վերադառնալիս: Եթե, իհարկե, դու իրեն դուր ես եկել:  

12. Օրգազմ է կեղծում

Իսկ հետո հավատացնում է, որ քեզ հետ երբեք ստիպված չի լինում ձեւացնել: Կներես:

13. Իր անունը գրում է քո ազգանվան կողքին

Երբեք չգիտես, թե կյանքն ինչ ընթացք կունենա, ամեն դեպքում ավելի լավ է ստուգել, թե արդյոք Դեմիդովա-Ռապապորտ ազգանունը կզարդարի Անժելա անունը:  

14. Սկանդալ է սարքում

Օրինակ` խանութում: Որովհետեւ դեռ առավոտից զգացել է, որ ամբողջ աշխարհն իր դեմ է: Իսկ այժմ, երբ նկատել է, որ մթերային բաժնում դայկոնը թարմ չէ, նրա կռահումը հաստատվել է: Մենեջերին կանչեք: 

15. Պիցցա է ուտում

Ամբողջությամբ: Մենակ: Հետո մթի քողի տակ աղբանոց է տանում մեծ քառակուսի ստվարաթղթե հանցանշանը ներսում անպաշտպան շխկշխկացող չոր եզրերով: 

16. Ընկերների գրառումների սքրինշոթներ է անում

Եվ ուղարկում է իսկական ընկերներին կոլեկտիվ չարախոսությամբ զբաղվելու համար:

17. Նյու ոճում իր լուսանկարներն ուղարկում է տարբեր տղամարդկանց

Իհարկե նա դրանք նկարել է «իր համար»: Բայց ուղղակի սրբապղծություն կլիներ այս մերկ գեղեցկությունը չցուցադրել աշխարհին. այս դեպքում աշխարհ ասելով նկատի ունի նախկին, ներկայիս եւ պոտենցիալ տղամարդուն: 

18. Ստուգում է, թե արդյոք դուք համատեղելի եք ըստ կենդանակերպի 

Դու դեռ չես հասցնի ասել. «Երեկոյի համար ինչ պլաններ ունես», երբ նա արդեն կիմանա, թե Խեցգետինն ինչպես է համատեղելի Խոյի հետ, Վագրը` Վիշապի, իսկ հացենին` բարդու: 

 

 

 

Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE