The Rolling Stones ցուցահանդեսը մայիսի 26-ին կբացվի Կլիվլենդում

16:37   28 փետրվարի, 2013

Խմբի ստեղծագործական գործունեության 50-այմակին նվիրված «The Rolling Stones: 50 Years of Satisfaction» ցուցահանդեսը մայիսի 24-ին կբացվի Քլիվլենդի (Օհայո, ԱՄՆ) Ռոքնռոլի փառքի դահլիճում։

Ըստ Aceshowbiz.com-ի, ցուցահանդեսին կներկայացվեն ֆիլմեր, երգերի տեքստեր, լուսանկարներ եւ նյութեր խմբի պահոցից, ինչպես նաեւ երաժիշտների անձնական իրերը, ինչպիսիք են հագուստն ու երաժշտական գործիքները (այդ թվում նաեւ խմբի մասնակից Քիթ Ռիչարդսի մի քանի կիթառ), նկարներ։ Ցուցանմուշները կզբաղեցնեն թանգարանի ընդամենը երկու հարկը։ Ցուցահանդեսի նախապատրաստումը տեւել է համարյա մեկ տարի։ Հիշեցնենք, որ The Rolling Stones խումբը ձեւավորվել է Մեծ Բրիանիայում 1962 թվականն։ Այսօր փոփոխություններ կրած նրա կազմի մեջ են մտնում երաժիշտներ Միք Ջագերը, Չարլի Ութսը, Քիթ Ռիչարդսը եւ Ռոնի Վուդը։



© NEWS.am STYLE