Քիմ Քարդաշյանը, Սիարան, Ալեսանդրա Ամբրոսիոն եւ այլ հայտնի մայրեր՝ Ֆերգիի «թեժ» տեսահոլովակում

10:14   2 հուլիսի, 2016

Ամառային այս շոգը օրը սկսենք երգչուհի Ֆերգիի թեժ տեսահոլովակով։

Երեկ երեկոյան, երբ մենք լարված հետեւում էինք Ուելս-Բելգիա ֆուտբոլային հանդիպմանը, Ֆերգին թողարկել է իր «M.I.L.F. $» երգի տեսահոլովակը։

Հոլովակի սյուժեն առանձնանում է նրանով, որ նկարահանվել են մայրիկներ։ Գուշակեք՝ ու՞մ գլխավորությամբ։ Ճիշտ է՝ Քիմ Քարդաշյանի։

Քիմից բացի հոլովակում հայտնվել են Սիարան, Քրիսի Թեյգենը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Թարա Լանը, Իզաբելա Ֆոնտանան, Էմբեր Վալետան եւ Նատաշա Պոլին։

Իսկ թե ինչի մասին է երգը, ինքներդ կգուշակեք՝ դիտելով այս գլուխգործոցը։ 



© NEWS.am STYLE