Աստղային make up. Սիլվա Հակոբյան (ֆոտո)

14:35   2 հուլիսի, 2016

Սիլվա Հակոբյանն այն երգչուհիներից է, որը միշտ փորձում է կատարելագործվել եւ հասնել ավելիին` թե ստեղծագործական, թե կերպարային հարցերում:

Նախկինում Սիլվան աչքի էր ընկնում իր չափից շատ համեստությամբ, սակայն վերջին շրջանում երգչուհին բավականին կատարելագործել է իր հագուստի եւ դիմահարդարման ոճը: Սիլվայի հագնվելու ոճին արդեն անդրադարձել ենք.

այսօր կխոսենք նրա դիմահարդարման մասին:

Սիլվա Հակոբյանը նախընտրում է նուրբ դիմահարդարում: Ճիշտ ընդգծված սլաքներն է՛լ ավելի են շեշտում երգչուհու աչքերի կառուցվածքն ու դրանց հետաքրքիր երանգը:

Իսկ շուրթերը Սիլվան նախընտրում է ընդգծել մեղմ երանգների շրթներկով: Երբեմն երգչուհուն կարելի է տեսնել նաեւ կարմիր շրթներկով: Մուգ երանգի շրթներկն ընդգծում է Սիլվայի գեղեցիկ շուրթերն ու մարդկանց ուշադրությունը կենտրոնացնում երգչուհու հենց այդ արտաքին առավելության վրա:

Սիլվա Հակոբյանի դիմահարդարման ոճը ներկայացնում ենք հետեւյալ լուսանկարների տեսքով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE