Դեն Բիլզերյան. Ուրախ եմ, որ իմ այլասերվածության պատճառով չեմ օտարացել այս սերնդից

13:31   2 հուլիսի, 2016

Կիսամերկ աղջիկների մեծ ցուցակ եւ հսկայական զինանոց ունեցող ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն իր հանգիստն է վայելում Իտալիայում։ Երեկ ինտերնետային աստղը նոր բացահայտում  է արել։ Դենը հասկացել է, որ սիրելի է ոչ միայն երիտասարդ աղջիկների, այլեւ ավելի պատկառելի տարիք ունեցող կանանց համար։

«Այս գեղեցկուհի տիկնայք խնդրեցին լուսանկարվել ինձ հետ։ Հաճելի է իմանալ, որ իմ այլասերվածության պատճառով չեմ օտարացել այս սերնդից»,-  Instagram–ում գրել է Դենը։

Հիշեցնենք, որ 35-ամյա սրտակերը Իտալիայում ճամփորդում է մի քանի գեղեցկուհիների հետ։ Ավելին, նրանցից մեկի՝  մոդել Լոուրեն Բլեյկի հետ Միլանի տաճարի մոտ լուսանկարվելուց  բացի, հանդիպման էր գնացել կարմիր փոքրիկ մեքենայով։



© NEWS.am STYLE