Ձմերուկով դիետա

19:16   13 հուլիսի, 2016

Այո, այո, կա նման բան...

Ձմերուկը հրաշալի միզամուղ միջոց է։ Այն օգնում է ազատվել նստվածքներից, ավելորդ ջրից եւ աղերից: Այն կիրառում են այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են հիպերտոնիան, հոդատապը, լյարդի, լեղուղիների հիվանդությունները եւ ճարպակալումը: Սակայն գոյություն ունեն նաեւ հակացուցումներ. երիկամներում քարեր, շաքարային դիաբետ, ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, պիելոնեֆրիտ: 

Բացի այդ, նման սննդակարգը երբեմն կարող է ԱՍՏ-ի խանգարում առաջացնել: Իսկ եթե առողջության առումով ամեն ինչ կարգին է, բայց քաղցը շատ է տանջում, սննդի ամեն ընդունմանը  1-2 կտոր սեւ հաց ավելացրեք: Ձմերուկային սննդակարգը չարժե շարունակել 5 օրից ավելի: Այդ ընթացքում հնարավոր է մինչեւ 3 կգ կորցնել:

Եթե քաջությունը հերիքի, հաջողությունը հնարավոր է ամրապնդել տասն օրվա ընթացքում սննդի մեկ ընդունումը ձմերուկով փոխարինելով: Այդ ընթացքում կկարողանաք եւս  5 կգ-ով նիհարել:

Նման սննդակարգի օրինակ:

Նախաճաշ. վարսակի շիլա եւ մի քիչ պանիր: 

Ճաշ. ձուկ կամ միս եւ բանջարեղեն:

Ընթրիք. ձմերուկ (1 կգ փափկամիս մարմնի 30 կգ-ի համար): 

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE