Բանանի կեղեւը՝ ակնեից ազատվելու միջոց

19:31   2 հուլիսի, 2016

Դեմքի վրա առաջացած ակնեից, պզուկներից ազատվելու համար կանայք սովորաբար գնում են թանկարժեք կոսմետիկ միջոցներ։ Սակայն Makeupholic_moon անունով բլոգերն Instagram-ում հրապարակել է նոր հոլովակ՝ առաջարկելով քիմիական միջոցներից անցում կատարել բնականին։ Եվ որպես բուժման միջոց պետք է օգտագործել բանանի կեղեւը։

Ըստ հոլովակի՝ ընդամենը հարկավոր է հասած բանանի կեղեւն առանձնացնել եւ մի կտորով տրորել դեմի խնդրահարույց հատվածը։ Երկու ժամ անց բանանի՝ արդեն սեւացած կեղեւով եւս մեկ անգամ դեմքի տվյալ մասը շփելուց հետո, կարելի է հանել այն։

Գործընթացի ավարտին պետք չէ լվանալ դեմքը։ Հենց այդպես էլ պետք է քնել մինչեւ առավոտ, երբ արդեն կարելի է լվացվել։

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE