2016-ի հարսանեկան ամենայուրօրինակ թրենդները

19:26   3 հուլիսի, 2016

Թրենդներն ամենուր են։ Հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, սանրվածք, կահույք, վարագույր (անվերջ կարելի է թվարկել) ընտրելիս բոլորը հաշվի են առնում վերջին սեզոնի տարածված միտումները եւ նախապատվությունը հենց դրանց են տալիս։ Թրենդներ կան նաեւ հարսանեկան արարողություններ կազմակերպելիս, եւ դրանք բավականին հաճախ են փոխվում։ Եվ եթե NEWS.am STYLE-ի ընթերցողների շրջանում կան մարդիկ, որոնք այս տարի պատրաստվում են ամուսնանալ կամ ներկա լինել որպես հյուր, առաջարկում ենք հետեւել 2016-ի միտումներին։

1. Հարսանիք՝ անջատված հեռախոսներով

Այսօր մարդիկ այնքան մեծ կախվածության մեջ են իրենց հեռախոսներից եւ տարբեր սարքերից, որ նորապսակները հարսանիքի առաջին րոպեներից խնդրում են հյուրերին անջատել հեռախոսները, որպեսզի իսկապես վայելեն արարողության ընթացքը։

2. Շրջանաձեւ արարողություն

3. Հարսանեկան ֆոնդ

Այժմ զույգերը, որոնք պատրաստվում են ընտանիք կազմել, նվերների (սպասք, խոհանոցային սարքեր, կահույք եւ այլն) կարիք չունեն եւ նրանց հարկավոր է գումար մեղրամիսն ավելի լիարժեք վայելելու համար։

4. Հարսնաքույրերի  նույնանման զգեստներն այլեւս մոդայիկ չեն

5. Սննդի մեքենա

Այսօր շքեղ ռեստորանների ճոխ սեղանների մոտ նստելու փոխարեն հարսանեկան արարողությանը ներկա հյուրերը վայելում են սննդի մեքենայից մատուցված ուտեստները։

Աղբյուրը՝ Huffington Post

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE