Ցիգունը՝ բաց երկնքի տակ. մինի ֆլեշմոբ Թումանյանի այգում (ֆոտոռեպորտաժ)

18:28   2 հուլիսի, 2016

Այսօր վաղ առավոտյան Թումանյանի անվան այգում հավաքվել էին չինական ցիգուն ուսմունքի հետեւորդները:

Չինական այս ուսմունքը տարածում է ստացել ամբողջ աշխարհում: «Ցիգուն» բառը սովորաբար թարգմանվում է որպես շնչառության վերահսկողություն, շնչառական վարժություններ, ներքին էներգիան կառավարելու արվեստ. շնչառության արվեստ՝ էներգիայի կառավարման ուղղությամբ աշխատանք: 

Վարպետ Երվանդ Սալաքյանի ղեկավարությամբ սաները մինի ֆլեշմոբ են կազմակերպել, որի ականատեսը դարձանք նաեւ մենք: 

 

Լուսանկարները` Տաթեւեր Լազարյանի



© NEWS.am STYLE