Գունափոշիներ ու «գունավոր» երիտասարդներ. Երեւանում կայացավ Color Party-ն (ֆոտոռեպորտաժ)

22:17   2 հուլիսի, 2016

Ակումբային երաժշտություն, պարեր եւ ամբողջովին գունափոշիվ պատված երիտասարդներ` Երեւանում  այսօր` հուլիսի 2-ին, կայացավ Color Party` ամենագունեղ երեկույթը:

Հնդկաստանից սկիզբ առած այս միջոցառումը մեծ տարածում է գտել մի շարք երկրներում` ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Չինաստանում, Բրազիլիայում եւ այլն: Այն առաջին անգամ անցկացվեց Երեւանում:

Կազմակերպիչների խոսքով` այս տոնը միտում ունի դրական լիցքեր փոխանցել երիտասարդներին: Դատելով երեկույթի մասնակիցների տրամադրությունից` միջոցառումն իրոք որ հաջողված էր:

Color Party-ի խենթություններն ու «գունավոր» մասնակիցները` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Տաթեւեր Լազարյանի



© NEWS.am STYLE