Էնրիկե Իգլեսիասին ու Աննա Կուրնիկովային միասին են տեսել Բեվերլի Հիլզում

11:34   4 հուլիսի, 2016

Վերջին անգամ Աննայի ու Էնրիկեի մասին գրել ենք հունիսի սկզբին, քանի որ հունիսի 10-ին Աննան 35 տարեկան էր դարձել: Նախկին թենիսիստուհին արդեն 15 տարի է հանդիպում է Էնրիկե Իգլեսիասի հետ, ու որքան էլ մամուլը գրի նրանց վիճաբանությունների ու բաժանվելու մասին, զույգն առաջվա պես միասին է:

Այն ժամանակ Աննան իր Instagram–ում հրապարակել էր մի թարմ լուսանկար՝ իր սիրելի տղամարդու ու նաեւ իր կրտսեր եղբոր՝ Ալանի հետ: 

Իսկ հիմա զույգը վերջապես հայտնվել է պապարացիների տեսադաշտում: Էնրիկեին ու Աննային տեսել են Բեվերլի Հիլզում The Palm ռեստորանից դուրս գալիս:

Աննկատ անցնել նրանց չի հաջողվել: Երկրպագուներն ու պապարացիները շրջապատել են աստղերին, մինչ նրանք փորձել են հասնել իրենց մեքենային:

 


Աղբյուր ու լուսանկարներ՝  Just Jared



© NEWS.am STYLE