Քեթի Փերին ամենահայտնի մարդն է Twitter–ում

13:34   4 հուլիսի, 2016

Քեթի Փերին դարձել է Twitter–ում ամենահայտնի մարդը: Օռլանդո Բլումի ընկերուհին ուրախությունից այդ նորությունը հրապարակել է հենց Twitter–ում: 31-ամյա երգչուհին հիմա կարող է պարծենալ 90 մլն բաժանորդներով:

«Եկել է հավաքույթի ժամանակը, Քեթի Փերի: Հյուրերի ցուցակում 90 մլն մարդ կա, այնպես որ մեզ իսկապես մեծ պարահրապարակ է պետք լինելու»,- գրել է հանրահայտ երգչուհին:

Սոցցանցում Քեթի Փերիից հետո ամենապոպուլյարը Ջասթին Բիբերն է, որն ունի գրեթե 84 մլն մարդ, ու Թեյլոր Սվիֆթը, որը 79 մլն բաժանորդ ունի։

Քիմ Քարդաշյանը 46 մլն բաժանորդ ունի



© NEWS.am STYLE