Սիրահարները միմյանց ստում են միջինում շաբաթական երեք անգամ

19:43   28 փետրվարի, 2013

Ամերիկացի գիտնականների հետազոտութունը պարզել է, որ հարաբերության մեջ գտնվող մարդիկ միմյանց ստում են միջինում շաբաթական երեք անգամ։

Ըստ The Women’s Health,-ի,ամերիկացի գիտնականների անցկացրած գիտափորձին մասնակցել է հարաբերության մեջ գտնվող 18-ից 27 տարեկան 57 մարդ։ Նրանք պետք է հաշվեին, թե քանի անգամ են խաբել իրենց երկրորդ կեսին մեկ շաբաթվա ընթացքում։ Պարզվել է, որ միջինում նրանք միմյանց ստել են շաբաթական երեք անգամ։ Ստելու հիմնական պատճառը կոնֆլիկտից խուսափելը, բացասական հույզերն ու զուգընկերոջը վիրավորելու ցանկությունն է եղել։



© NEWS.am STYLE