Թոփլես Անաստասիա Վոլոչկովան՝ Միջերկրական ծովում

11:30   5 հուլիսի, 2016

Անաստասիա Վոլոչկովան ոչ մի վայրկյան զգոնությունը չի կորցնում, հենց մենք սկսում ենք մոռանալ նրա մասին՝ Բում, հեռուստաաստղի միկրոբլոգում հայտնվում են լուսանկարներ, որոնք նորից ստիպում են խոսել բալետի պարուհու մասին։

40-ամյա Վոլոչկովան այս անգամ հանգստանալու է մեկնել ոչ թե Մալդիվներ, այլ Կրետե, որի լողափերից մեկին էլ թոփլես լուսանկարվել է:

Լուսանկարին պարուհին ձեռքերով փակել է կուրծքը:

«Մոտենում է հաջողության ալիքը: Այսօր մեզ մոտ՝ Կրետեում, վայրի ալիքներ են բարձրանում: Բայց ես դրանց մեջ լողում էի երեխայի պես: Ուրախանում եմ ամբողջ սրտով ու վայելում: Շուրջս ոչ մեկը չկա, միայն ալիքներ: Եվ քամին: Գեղեցկություն ու կյանքի ազատություն»,- ստորագրել է պարուհին լուսանկարը:



© NEWS.am STYLE