12:07 5 հուլիսի, 2016Երեկ ԱՄՆ-ում տոնում էին Անկախության օրը։
Ավանդաբար այս տոնի կապակցությամբ իրենց շնորհավորանքներն են ուղղում նաեւ հանրահայտ մարդիկ՝ իրենց միկրոբլոգներում հրապարակելով ամերիկյան դրոշով լուսանկարներ: Դե պարզից էլ պարզ է, որ Քիմ Քարդաշյանը չէր կարող չմասնակցել դրան:
Եվ եթե անցած տարի հայուհին հրապարակել էր ազգային դրոշի գույներով լողազգեստով լուսանկար, ապա այս անգամ 35-ամյա հայուհին ներկայացրել է նոր Kimoji «սմայլիկներ»:

«Շնորհավոր հուլիսի 4-ը»,- ստորագրել է սմայլիկներից մեկը Քիմը:
«Իսկ դուք օգտագործո՞ւմ եք նոր Kimoji-ն՝ Հուլիսի 4-ի պատվին»,- ներկայացրել է Քիմը մեկ այլ «կրքոտ սմայլիկ»: