Գոհար Ավետիսյանի ծննդյան տարեդարձը՝ հայկական երգ ու պարով

10:45   5 հուլիսի, 2016

Երեւանում ծնված, Մոսկվայում բնակվող հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուլիսի 4-ին նշում էր ծննդյան 23-րդ տարեդարձը։ Հայուհին դեռեւս 12 օր առաջ էր նվերներ ստանում իր մտերիմներից, սակայն ծննդյան գլխավոր անակնկալը Գոհարին մատուցել են հենց կեսգիշերին։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Իսկ ծննդյան երեկույթը Գոհարը նշել է Չեգեմում (Կաբարդինո-Բալկարիա) գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ հայտնի դիմահարդարը ծննդյան օրը տոնել է հայկական երգ ու պարով։

Фото опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

Ծննդյան երեկոյից մի հատված Գոհարն արդեն հասցրել է հրապարակել Isntagram-ի էջում՝ շնորհակալություն հայտնելով իր ծնողներին, ընկերներին եւ մտերիմներին իր օրը տոն դարձնելու համար։

Видео опубликовано Гоар Аветисян (@goar_avetisyan)

 Ծննդյան երեկույթին Գոհարը ներկայացրել է ռուս դիզայներ Բելլա Պոտեմկինայի մոդելավորած զգեստով։



© NEWS.am STYLE