Նարեկ Մակարյանը` «Морской Узел 2016» մրցույթի հաղթող

11:39   5 հուլիսի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հուլիսի 2-ին` Նովոռոսիյսկ քաղաքում անցկացվել է «Морской Узел 2016» երիտասարդ կատարողների մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Նարեկ Մակարյանը: Երգիչը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ մրցութային օրը ներկայացնելու է երկու երգ` «Երազ իմ երկիր» եւ «Քո սիրո համար»: 

Նարեկը նաեւ նշել էր, որ մրցույթից ակնկալում է միայն հաղթանակ: 

Դե ինչ` հայ երգչի ակնկալիքներն արդարացված են: Նարեկն իր Facebook-ի էջում տեղեկացրել է, որ հաղթել է. 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը, մասնակցելով 15-րդ հոբելյանական «Морской Узел» միջազային մրցույթին, արժանացել է հաղթանակի: Ուզում եմ մեծագույն շնորհակալական խոսքս հղել իմ սիրելի Սամվել և Արմինե Գրիգորյաններին, որոնց շատ եմ սիրում: Սա համարում եմ թիմային աշխատանք. մենք եւս մեկ անգամ մեր հայրենիքի պատիվը բարձր պահեցինք` ծածանելով մեր հաղթական դրոշը Նովոռոսիյսկ քաղաքում»,-գրել է նա:



© NEWS.am STYLE