Հյութերով դիետա

19:28   15 հուլիսի, 2016

Այս սննդակարգն իրենից ներկայացնում է հյութերով բեռնաթափում, որը ենթադրում է օրվա ընթացքում բացառապես հյութերի եւ եփուկների օգտագործում: 

Առաջարկվում է 4 անգամյա սննդի ընդունման վրա բաժանել բանջարեղեններից կամ մրգերից 600 մլ հյութը, որը բացվել է 200 մլ ջրով կամ էլ մասուրի 800 մլ եփուկը:

Նման սննդակարգը 1-2 օրից երկար կիրառել չարժե վիտամինների եւ հանքանյութերի, սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի մեծամասնության պակասի, ինչպես նաեւ շատ ցածր կալորիականության պատճառով: 

Հյութերով սննդակարգը թույլ է տալիս օրգանիզմը մաքրել վնասակար նյութերից, բարելավում է ինքնազգացողությունը: Նման բեռնաթափումներն օգտագործում են որոշ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար, այդ թվում` ճարպակալման, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, երիկամների, լյարդի եւ լեղուղիների հիվանդությունների, հոդատապի, առանց ֆոսֆատուրիայի միզաքարային հիվանդության դեպքում:

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE